Լիոնել Մեսսին պաշտոնապես ավարտեց կարիերան
Արգենտինայի ազգային հավաքականի ավագ և հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին։ Ֆուտբոլիստը սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ տևական մտորումներից հետո կայացրել է այս դժվարին որոշումը՝ ընդգծելով, որ եկել է հարմար պահը ճանապարհը երիտասարդ սերնդին զիջելու համար։
Մեսսիի խոսքով՝ ազգային թիմում անցկացրած 20 տարիների ընթացքում ինքը ներդրել է առավելագույն ջանքերը։ Հարձակվողը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին, ընտանիքին, մարզիչներին, խաղընկերներին և հավաքականի անձնակազմին՝ տարիների աջակցության համար՝ հավելելով, որ այսուհետ հավաքականին կաջակցի որպես երկրպագու։ Ֆուտբոլիստը նաև հստակեցրել է, որ այս որոշմանը վերջնականապես հանգել է վերջին եզրափակիչից և ընտանեկան իրադարձություններից հետո։
Արգենտինայի ընտրանու կազմում Լիոնել Մեսսին նվաճել է գլխավոր միջազգային տիտղոսները։ Նա դարձել է 2022 թվականի աշխարհի չեմպիոն, 2021 և 2024 թվականների Ամերիկայի գավաթակիր, 2022 թվականի Ֆինալիսիմայի հաղթող, ինչպես նաև 2008 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։
Նմանատիպ հոդվածներ
Իրեն աշխարհի լավագույններից է համարում. UFC-ի չեմպիոնը՝ Ծառուկյանի մասին
Փի Էֆ Էլ-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Ուսման Նուրմագոմեդովը խոսել է UFC-ի մարտիկների մակարդակի մասին՝ անդրադառնալով նաև...
Արման Ծառուկյանը 50 հազար դոլար է առաջարկել հայտնի սթրիմերին
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի երկրորդ համարը զբաղեցնող հայ մարտիկ Արման Ծառուկյանը հայտնի սթրիմեր N3on-...
Հայ ծանրորդները Եվրոպայի առաջնությունում 26 մեդալ են նվաճել
Եվրոպայի պատանիների և Մ15 տարեկանների 2026 թվականի առաջնությունում Հայաստանի հավաքականը զգալիորեն բարելավել է նախորդ տար...
Սամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել
82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող ըմբշամարտի Poland Open միջազգային մրցաշարում։ Հա...