Քաղաքականություն

Ռուսաստանը շարժվում է դեպի ուկրաինական հակամարտության ավարտ․Պուտին

Ռուսաստանը շարժվում է դեպի ուկրաինական հակամարտության ավարտ․Պուտին
Ռուսաստանը շարժվում է դեպի ուկրաինական հակամարտության ավարտ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Հնդկաստանի վարչապետ…

Ռուսաստանը շարժվում է դեպի ուկրաինական հակամարտության ավարտ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ։


Զրույցի ընթացքում Հնդկաստանի վարչապետը, ի թիվս այլ թեմաների, անդրադարձել է նաև Ուկրաինային։ Նա նշել է, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Մոդին առաջարկել է քննարկել այս բոլոր հարցերը և կիսվել իր սպասումներով Պուտինի սեպտեմբերին Նյու Դելիում կայանալիք BRICS գագաթնաժողովին այցի վերաբերյալ։


«Շատ շնորհակալ եմ, հարգարժան վարչապետ։ Մենք շարժվում ենք այս ճանապարհով»,- ասել է Պուտինը Մոդիի ելույթից հետո։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250