Ռազմական

Իրանը պատերազմ չի ցանկանում, բայց կպատասխանի ագրեսիային. Փեզեշքիան

Իրանը պատերազմ չի ցանկանում, բայց կպատասխանի ագրեսիային. Փեզեշքիան
Իրանը պատերազմ չի ցանկանում, սակայն վճռականորեն կարձագանքի ցանկացած հարձակման, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրանից դեպի Բիշքեկ մեկնելուց առաջ՝ մասնակցելու Շանհայի համագործակցության…

Իրանը պատերազմ չի ցանկանում, սակայն վճռականորեն կարձագանքի ցանկացած հարձակման, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրանից դեպի Բիշքեկ մեկնելուց առաջ՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) առաջնորդների գագաթնաժողովին։


«Մենք չենք ձգտում պատերազմի, և սա հստակ ազդանշան է, որը մենք փոխանցել ենք աշխարհին: Այնուամենայնիվ, մենք երբեք լուռ չենք հետևելու որևէ ագրեսիայի և վճռական պատասխան ենք տալու»,- նշել է Փեզեշքիանը:


Նա ընդգծել է, որ անկայունությունն ու անկարգությունները տարածաշրջանում օգուտ չեն բերի ոչ մի երկրի և խնդիրներ կստեղծեն բոլորի համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250