Թրամփը չեղարկել է Իրանի դեմ նախատեսված հարվածները մեկ պայմանով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Իրանի դեմ նախատեսված ռազմական հարվածները՝ պայմանով, որ կողմերը կարողանան արագ համաձայնության հասնել։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Թրամփի պնդմամբ՝ Իրանը և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ իրեն խնդրել են ժամանակավորապես հրաժարվել հարվածներից։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ հնարավոր համաձայնության հիմնական շրջանակն արդեն համաձայնեցված է։ Նրա խոսքով՝ պայմանավորվածությունները նախատեսում են նաև Հորմուզի նեղուցի լիարժեք վերաբացումը։
Թրամփը նշել է, որ որոշումը կախված է բանակցությունների արագ ընթացքից՝ չբացառելով ռազմական տարբերակին վերադառնալու հնարավորությունը, եթե համաձայնություն ձեռք չբերվի։
Իրանը դեռևս հրապարակայնորեն չի հաստատել Թրամփի հայտարարությունը հնարավոր համաձայնության շրջանակի վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Wildberries-ի հիմնադիրը պահեստների վրա հարձակումներից հետո հայտարարություն է արել
Շուշարիում, Ուտկինա Զավոդում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստների վրա հարձակումից հետո տարածքների և ապրանքների մի մա...
Իրանից կոչով դիմել են մուսուլմանական երկրներին
Իրանի բանակի «Խաթամ ան-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին հայտարարել է, որ մուսուլմանական...
Կիևի հարվածը ցույց տվեց Ռուսաստանի նոր հնարավորությունները. Military Watch
Կիևում ռազմական թիրախներին հասցված ռուսական զանգվածային հարվածը վկայում է բարձր ճշգրտության զենքի կիրառման հարցում Մոսկվ...
ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) ԱՄՆ-ին և Մերձավոր Արևելքի երկրներին, որոնք թույլ են տալիս Վաշինգտոնի...