Սպորտ

ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգումը․ Հայաստանի դիրքը փոխվել է

ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգումը․ Հայաստանի դիրքը փոխվել է

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) իր պաշտոնական կայքում հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նորացված աղյուսակը։ Աշխարհի 2026 թվականի առաջնության ավարտից հետո Իսպանիայի հավաքականը վերադարձրել է առաջատարի դիրքը։


Սա հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ իսպանացիները հռչակվեցին աշխարհի կրկնակի չեմպիոններ՝ ԱԱ-2026-ի եզրափակիչում 1-0 հաշվով պարտության մատնելով Արգենտինային: Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը վարկանիշային աղյուսակում շրջանցեց արգենտինացիներին՝ բարձրանալով առաջին հորիզոնական: Լավագույն եռյակը շարունակում է եզրափակել Ֆրանսիայի հավաքականը:


Ուշագրավ է, որ աշխարհի առաջնությունում մինչև 1/8 եզրափակիչ հասած Մեքսիկայի ընտրանին 14-րդ հորիզոնականից բարձրացել է 10-րդ տեղ, մինչդեռ Գերմանիայի հավաքականը լքել է լավագույն տասնյակը:


Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականին, ապա մեր ընտրանու դիրքերը ևս փոփոխվել են։ Հայաստանի հավաքականը նահանջել է 2 աստիճանով՝ 105-րդ հորիզոնականից իջնելով 107-րդ տեղ։


ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակը (հուլիսի 20-ի դրությամբ)․



  1. Իսպանիա — 1995,88 միավոր
  2. Արգենտինա — 1970,37
  3. Ֆրանսիա — 1948,97
  4. Անգլիա — 1922,83
  5. Բրազիլիա — 1804,92
  6. Մարոկկո — 1803,99
  7. Պորտուգալիա — 1787,85
  8. Բելգիա — 1778,36
  9. Նիդերլանդներ — 1775,54
  10. Մեքսիկա — 1754,30

․․․

107․  Հայաստան – 1189․63

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250