Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 70 հրթիռ և 280 դրոն․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահը «Տելեգրամ»-ի իր ալիքում տեղեկացրել է, որ այս գիշեր ռուսական ուժերի թիրախում են հայտնվել Կիևը, ինչպես նաև Կիևի, Դնեպրոպետրովսկի, Լվովի, Պոլտավայի, Խարկովի, Նիկոլաևի, Սումիի, Վիննիցայի, Չերկասի և Իվանո-Ֆրանկովսկի մարզերը: Վնասվել ու ավերվել են տասնյակ բնակելի սովորական տներ, ենթակառուցվածքների օբյեկտներ և քաղաքացիական ձեռնարկություններ։
«Այդ հարձակման ընթացքում արձակվել է ավելի քան 70 հրթիռ, որոնց զգալի մասը բալիստիկ հրթիռներ են։ Բացի դրանից՝ արձակվել է ավելի քան 280 հարվածային անօդաչու թռչող սարք։ Ավելի քան 260 դրոն հաջողվել է ոչնչացնել։ Մեր մարտական ավիացիայի կողմից խոցվել են զգալի թվով թևավոր հրթիռներ, իսկ շարժական կրակային խմբերը կարողացել են հաջողությամբ հակազդել նաև թևավոր հրթիռներին»,- նշել է Վոլոդիմիր Զելենսկին:
Նա շեշտել է հակաօդային պաշտպանության համակարգերի համար հրթիռների անհրաժեշտությունը:
Նմանատիպ հոդվածներ
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
Ովքե՞ր են նորընտիր ԱԺ-ի ամենահարուստ պատգամավորները․ Civilnet
2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պա...
«Մայր Հայաստան»-ն ու ՔՊ-ն ստացել են Երևանի ավագանու նոր մանդատներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 27-ի նիստում որոշում է կայացվել Երևանի ավագանու թափուր մնացած չոր...
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...