22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետության բռնագանձել ծավալուն գույք, դրամական միջոցներ և մասնակցություններ։
Դատախազության պահանջը վերաբերում է 22 անշարժ գույքի, որոնցից 19-ի միջին շուկայական գումարային արժեքը գնահատվում է 11.154.790.000 դրամ, ինչպես նաև 2 անշարժ գույքի գնման իրավունքին։ Բացի այդ, պահանջվում է բռնագանձել 3.084.965 ԱՄՆ դոլարով ու 985.190.729 դրամով ձեռք բերված պարտատոմսեր, 1.405.059 դոլարը և 200 միլիոն դրամը գերազանցող ավանդներ։ Ցանկում ներառված են 13 իրավաբանական անձանցում մասնակցություններ (այդ թվում՝ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն և այլն), ինչպես նաև 4 իրավաբանական անձի մասնակցության ձեռքբերման արժեքը։
Ներկայացված հայցադիմումով պահանջ է ներկայացվել նաև 4.025.914 դոլարի, 8.302.016.732 դրամի, 260.452.574 ռուբլու և 589.741 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունքի վերաբերյալ։ Պահանջվում է բռնագանձել 2 տրանսպորտային միջոց, 3.822.451.103 դրամին համարժեք գումարով գույքի ձեռքբերման արժեքներ, 19.561.949.303 դրամի չափով ընդհանուր գումարային պահանջ, ինչպես նաև 502.359.121 դրամ՝ որպես քրեական գործով վճարված գրավի ապօրինի մաս։
Նմանատիպ հոդվածներ
«Մայր Հայաստան»-ն ու ՔՊ-ն ստացել են Երևանի ավագանու նոր մանդատներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 27-ի նիստում որոշում է կայացվել Երևանի ավագանու թափուր մնացած չոր...
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...
Բաքվում պահվող հայերը կամային դիմադրություն են ցույց տալիս. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ թեև ադրբեջանական կողմը գրեթե չի անդրադառնում մեր հ...
Հայկական գյուղմթերքը՝ ԱՄՆ շուկայում․ նոր քննարկումներ Վաշինգտոնում
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Գյուղատնտեսության քարտուղարությունում հանդիպել է Արտաքին գյուղատնտեսական ծա...