Անհետ կորած զինծառայողների որոնումը երկար և բարդ գործընթաց կլինի. Մեդվեդև
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմում անհետ կորած զինծառայողների որոնումները երկար ժամանակ կպահանջեն։
Նա այս մասին ասել է «Գվարդեյսկ» համառուսաստանյան երիտասարդական ֆորումի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։
«Ինչպես բոլորս հասկանում ենք, որոնման այս ուղղությամբ աշխատանքը բավական երկար կտևի։ Ցավոք, այդպես է լինում ցանկացած պատերազմի ժամանակ»,- նշել է Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ իր հանձնարարությամբ արդեն աշխատանքը սկսել է անհետ կորած զինծառայողների որոնմամբ զբաղվող միավորված որոնողական ջոկատը։ Մեդվեդևը այս գործունեությունն անվանել է նոր, շատ բարդ, բայց չափազանց պատասխանատու ուղղություն։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը նաև ընդգծել է, որ որոնողական աշխատանքները պետք է իրականացվեն անվտանգության բոլոր պահանջների պահպանմամբ և ռազմական ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ։
Մեդվեդևի խոսքով՝ այդ հարցում արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ, իսկ որոնողական աշխատանքներին պետք է ներգրավվեն նաև քննչական մարմինները։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտնել է` առաջիկա 48 ժամում Ռուսաստանը ուժգին հարվածներ է սկսելու
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի հետախուզական ծառայություններն ու միջազգային գործընկերները...
Ռուսաստանը Ուկրաինային հարվածել է ուրան պարունակող զինամթերքով
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ռուսական զինուժը սկսել է կիրառել «Գերան-2» հարվածային անօդաչու թ...
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...