Ռուսաստանը 131 անօդաչու է արձակել Ուկրաինայի ուղղությամբ
Ռուսական զորքերը հուլիսի 28-ի գիշերը Ուկրաինայի վրա իրականացրել են հարձակում՝ կիրառելով 131 հարվածային անօդաչու թռչող սարք։ Այդ մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը։
Ուկրաինական կողմի տվյալներով՝ ռուսական բանակը կիրառել է «Շահեդ», այդ թվում՝ ռեակտիվ տարբերակները, ինչպես նաև «Գերբերա», «Իտալմաս» և «Պարոդիա» տեսակի անօդաչուներ։ Դրանք արձակվել են Բրյանսկի, Կուրսկի, Օրյոլի մարզերից, ինչպես նաև օկուպացված Դոնեցկից և Ղրիմի Գվարդեյսկոյե բնակավայրից։
Նախնական տվյալներով՝ ժամը 08:00-ի դրությամբ հակաօդային պաշտպանությունը խոցել կամ ճնշել է 107 անօդաչու երկրի հյուսիսում, հարավում, կենտրոնում և արևելքում։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության տեղեկություններով՝ 16 հարվածային ԱԹՍ հասել է թիրախներին ինը տարբեր վայրերում, իսկ խոցված անօդաչուների բեկորները ընկել են ևս վեց վայրերում։
Ռուսական կողմը շարունակում է հերքել, որ պատերազմի ընթացքում դիտավորյալ հարվածներ է հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ուկրաինան և մի շարք միջազգային կազմակերպություններ, սակայն, այդ հարձակումները գնահատում են որպես ռազմական հանցագործություններ։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են. մահաբեր զենքի վերջնական որոշումը թող մնա մարդուն, ոչ թե ԱԲ-ին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունները ներկայացնող մի խումբ կոնգրեսականներ ներկայացրել են օրինագիծ, որը ն...
Ադրբեջանում կանցկացվեն 6 երկրի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ
Ադրբեջանում անցկացվել է «Միասնության ուժ - 2026» համատեղ զորավարժությունների պլանավորման համաժողովը։ Համաժողովին մասնակց...
Անկարայի ռազմատեխնիկական փակուղին․ Արտակ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Անկարայի ռազմատեխնիկական փակուղին Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-4...
Wildberries-ի հիմնադիրը պահեստների վրա հարձակումներից հետո հայտարարություն է արել
Շուշարիում, Ուտկինա Զավոդում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստների վրա հարձակումից հետո տարածքների և ապրանքների մի մա...