Ադրբեջանում կանցկացվեն 6 երկրի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ
Ադրբեջանում անցկացվել է «Միասնության ուժ - 2026» համատեղ զորավարժությունների պլանավորման համաժողովը։
Համաժողովին մասնակցել են Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Պակիստանի պատվիրակությունները։
Մասնակիցներին ողջունելով՝ ադրբեջանցի գեներալ-լեյտենանտ Ազեր Ալիևը նշել է երկրների միջև ռազմական համագործակցության հաջող զարգացումը։
Զորավարժությունների հիմնական նպատակներն են՝ բանակների միջև համագործակցության ընդլայնումը, անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործումը, փորձի փոխանակումը, ինչպես նաև «կայուն խաղաղության և անվտանգության ամրապնդմանը նպաստելը»։
Մասնակիցներին ներկայացվել են զորավարժությունների սցենարը և մարտական դրվագները։ Պատվիրակությունները նաև ծանոթացել են դրանց անցկացման վայրին, հստակեցվել են առաջադրված խնդիրները։
Համաժողովի ավարտին մասնակից երկրները ստորագրել են արձանագրություն և կարծիքներ փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Նմանատիպ հոդվածներ
Անկարայի ռազմատեխնիկական փակուղին․ Արտակ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Անկարայի ռազմատեխնիկական փակուղինԹուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-40...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
Մեկ գիշերում Սև ծովում խոցվել է ևս 12 ռուսական նավ
Ուկրաինայի զինված ուժերի Անօդաչու համակարգերի ուժերը (ՍԲՍ) հուլիսի 17-ի գիշերը Սև ծովում խոցել են ևս 12 ռուսական նավ։ Այ...
Իրանում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով ոչնչացվել է հինգ կամուրջ
Իրանի հարավում գտնվող Բենդեր Աբբաս նավահանգստային քաղաքում ԱՄՆ-ի գիշերային հարվածների հետևանքով ոչնչացվել է հինգ կամուրջ...