Մոսկվայի վրա ԱԹՍ-ների վերջին հարձակումը վերջին երկու տարվա խոշորագույններից մեկն է
Մոսկվայի ուղղությամբ նախորդ երեկոյան և գիշերը իրականացված անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման փորձը վերջին երկու տարվա խոշորագույններից մեկն է։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հիմնվելով Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրապարակած տվյալների վրա։
Սոբյանինի խոսքով՝ հուլիսի 27-ի ժամը 20:30-ից մինչև հուլիսի 28-ի ժամը 06:30-ն Մոսկվայի մարզի ուղղությամբ թռչել է ավելի քան 390 ԱԹՍ։ Նրա պնդմամբ՝ դրանց մեծ մասը վնասազերծվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից հեռավոր մատույցներում, իսկ 81 անօդաչու ոչնչացվել է Մոսկվայի մատույցներում։
ՏԱՍՍ-ի հաշվարկներով՝ այս հարձակումը մասշտաբներով զիջում է միայն հուլիսի 6-ի լույս 7-ի գիշերվա գրոհին, երբ, ըստ Սոբյանինի, Մոսկվայի ուղղությամբ արձակվել էր ավելի քան 430 ԱԹՍ, որոնցից 36-ը խոցվել էին մայրաքաղաքի մատույցներում։
Գործակալությունը նաև հիշեցնում է, որ հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը Մոսկվայի ուղղությամբ արձակվել էր ավելի քան 400 ԱԹՍ, հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը՝ ավելի քան 370, իսկ հուլիսի 11-12-ը՝ ավելի քան 300 անօդաչու։
Ռուսական կողմը պնդում է, որ բոլոր նշված դեպքերում հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են վնասազերծել անօդաչուների մեծ մասը՝ նախքան դրանք կհասնեին մայրաքաղաք։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են. մահաբեր զենքի վերջնական որոշումը թող մնա մարդուն, ոչ թե ԱԲ-ին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունները ներկայացնող մի խումբ կոնգրեսականներ ներկայացրել են օրինագիծ, որը ն...
Ադրբեջանում կանցկացվեն 6 երկրի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ
Ադրբեջանում անցկացվել է «Միասնության ուժ - 2026» համատեղ զորավարժությունների պլանավորման համաժողովը։ Համաժողովին մասնակց...
Անկարայի ռազմատեխնիկական փակուղին․ Արտակ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Անկարայի ռազմատեխնիկական փակուղին Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-4...
Wildberries-ի հիմնադիրը պահեստների վրա հարձակումներից հետո հայտարարություն է արել
Շուշարիում, Ուտկինա Զավոդում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստների վրա հարձակումից հետո տարածքների և ապրանքների մի մա...