Կիևն արձագանքել է Տոկաևի՝ պատերազմը դադարեցնելու կոչին. առաջարկ՝ Պուտինին
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան արձագանքել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված պատերազմը «սառեցնելու» կոչին։
«Մենք գնահատում ենք նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ Պուտինին ուղղված այն կոչը, որ եկել է պատերազմը դադարեցնելու ժամանակը։ Սա իրատեսական, ժամանակին և իմաստուն հայտարարություն է։
Ուկրաինան առաջարկել է դադարեցնել ռազմական գործողությունները ներկայիս շփման գծերում և անցնել դիվանագիտական գործընթացի, սակայն Կրեմլը շարունակում է մերժել խաղաղության այս ակնհայտ ուղին։ Պուտինի մամուլի քարտուղարն արդեն մերժել է Ղազախստանի նախագահի առաջարկը։ Եզրակացությունը հետևյալն է․ Մոսկվան պետք է զգա ավելի մեծ ճնշում, նախքան կընդունի իրատեսական խաղաղության առաջարկները», - գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը. Զանգեզուրի պղնձ...
Գիշերն Ուկրաինան ռմբակոծել է Ռուսատանը. հարձակվել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա
Հուլիսի 25-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ ավիահարված են հասցրել Բելգորոդին։ Վնասվել են Լուչի ՋԷԿ-ը և «Յուժ...
Ռուսաստանից զանգվածային արտաքսումներ, մուտքի մերժում․ մանրամասներ
2026 թվականի առաջին կիսամյակում մերձմոսկովյան շրջաններում իրականացված ստուգայցերի արդյունքում օտարերկրյա քաղաքացիների վտ...
Բանակցային գործընթացը չի կարելի պրիմիտիվացնել․ Սերժ Սարգսյանի գրասենյակը՝ Արզաքանցյանի հայտարարության մասին
Գործարար Տիգրան Արզաքանցյանը խոսել է տարիներ առաջ Արցախի հակամարտության կարգավորման շուրջ ընթացած բանակցությունների և այ...
