Հունաստանը դեմ է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին՝ բիզնեսի շահերը պաշտպանելու համար
Հունաստանը դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ Եվրամիության 21-րդ պատժամիջոցների փաթեթին, քանի որ այն նախատեսում է արգելել ռուսական հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) փոխադրումը։ Այդ մասին, աղբյուրներին հղումով, հայտնում է Financial Times-ը։
Հուլիսի 15-ին ԵՄ անդամ երկրների դեսպաններին չի հաջողվել համաձայնեցնել նոր պատժամիջոցների փաթեթը, և բանակցությունները հետաձգվել են մինչև հուլիսի 23-ը։
Financial Times-ի տվյալներով՝ Հունաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ռուսական ՀԲԳ-ի փոխադրման արգելքը կարող է լուրջ հարված հասցնել հունական Dynagas նավատորմային ընկերությանը։
Equasis ծովային տեղեկատվական պորտալի տվյալներով՝ Dynagas-ը շահագործում է 27 գազատար նավ, որոնցից ինը Arc7 սառցադասի տանկերներ են։ Դրանք նախատեսված են Արկտիկայի բարդ պայմաններում աշխատելու համար և օգտագործվում են, մասնավորապես, «Յամալ ՀԲԳ» նախագծի սպասարկման նպատակով։
Հունաստանի դեսպանի խոսքով՝ եթե պատժամիջոցներն ընդունվեն ներկայիս տեսքով, Dynagas-ը չի կարողանա այդ նավերը շահագործել այլ տարածաշրջաններում և ստիպված կլինի վաճառել դրանք ոչ արևմտյան ընկերություններին։ Նման մասնագիտացված նավերից յուրաքանչյուրի արժեքը կարող է հասնել 300 միլիոն դոլարի։
Նմանատիպ հոդվածներ
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...
Իրանը սպառնում է Իսրայելին՝ իր ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում
Իրանը հայտարարել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում անպատասխան չի մնա, և պատասխան հարվածներ կհասցվեն Իսր...
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...