Պատրաստվում են ռուսների զանգվածային արտաքսմանը․ ՌԴ ԱԳՆ-ի աղմկահարույց հայտարարությունը
Բալթյան երկրների իշխանությունները պատրաստվում են ռուսալեզու բնակիչների զանգվածային արտաքսումներին, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների հարցերով բազմակողմ համագործակցության դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Լուկյանցևը։
«Բալթյան երկրները բացահայտորեն նախապատրաստվում են ռուսալեզու բնակիչների զանգվածային արտաքսմանը՝ հավանաբար այդ կերպ փորձելով վերջնականապես լուծել «ռուսական հարցը» և իրենց տարածքներում առկա զանգվածային քաղաքացիազրկման՝ հատկապես XXI դարի համար աննախադեպ խնդիրը», - ասել է Լուկյանցևը առանձին երկրների մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ զեկույցի շնորհանդեսի ժամանակ։
Դրանից առաջ Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ մտադիր է դիմել ՄԱԿ-ի Միջազգային դատարան՝ Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում էթնիկ ռուսների իրավունքների «համակարգված խախտումների» պատճառով։
Գերատեսչությունում նշել էին, որ Բալթյան երկրների իշխանությունները «արգելում են» ռուսերեն լեզվի օգտագործումը, «վերաշարադրում են պատմությունը» և վարում են «պատժիչ ճնշումների և ահաբեկման քաղաքականություն»։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...