Երևանում առաջիկա օրերին երեկոյան հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության առանձին շրջաններում առաջիկա օրերին կեսօրից հետո և գիշերը կդիտվեն կարճատև անձրևներ ու ամպրոպ, ինչպես նաև հնարավոր է կարկուտ։
Երևանում հուլիսի 15-ին տեղումներ չեն կանխատեսվում, սակայն հուլիսի 16-19-ի երեկոյան ժամերին քաղաքի որոշ հատվածներում հավանական է կարճատև անձրև և ամպրոպ: Մայրաքաղաքում հուլիսի 15-19-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում հուլիսի 15-16-ի կեսօրից հետո, ինչպես նաև հուլիսի 17-19-ի գիշերային ու կեսօրից հետո ընկած ժամանակահատվածներում առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին կլինի հարավարևելյան՝ 2-5 մ/վ արագությամբ, իսկ ամպրոպների ժամանակ կանխատեսվում է քամու ուժգնացում՝ հասնելով 16-20 մ/վ-ի։ Արմավիրում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում հուլիսի 15-19-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-17-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։
Նմանատիպ հոդվածներ
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի ար...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Մեռելոց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային. ԱԺ-ն ընդունել է օրինագիծը
Ազգային ժողովն ընդունեց տոնացույցում փոփոխություններ կատարելու նախագիծը Խորհրդարանը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամ...
Էյֆելյան աշտարակը 10 սմ-ով երկարել է
Ուժեղ տապի ժամանակ մետաղական կոնստրուկցիան ընդարձակվում է՝ ջերմաստիճանի յուրաքանչյուր 10 °C բարձրացման դեպքում մոտավորապ...