Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը կժամանի Մոսկվա․ ՌԴ ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան, որտեղ բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ նախարարները կքննարկեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր։
Հուլիսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա բարդ շրջանը մնացել է անցյալում, և իրավիճակը կարգավորվել է։ Երկկողմ լարվածությունը ծագել էր 2024 թվականի դեկտեմբերին AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո, ինչպես նաև 2025 թվականի ամռանը Եկատերինբուրգում էթնիկ հանցախմբի գործով Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալություններից և մահվան դեպքերից հետո։
Իսկ հուլիսի 14-ին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Մոսկվան սխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում և մտադիր է այդ տեսակետը փոխանցել բոլոր հնարավոր ուղիներով։ Միաժամանակ նա ընդգծել էր, որ այդ հարցը չպետք է ազդի երկու երկրների երկկողմ հարաբերությունների վրա։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը սպառնում է Իսրայելին՝ իր ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում
Իրանը հայտարարել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում անպատասխան չի մնա, և պատասխան հարվածներ կհասցվեն Իսր...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...