Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացիները կարողանան նաև գործնական քննությունը հանձնել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2–ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Վերջին տարիներին բավականին ավելացել է հաշվառման քննական կենտրոններ դիմելիությունը և հերթերի կառավարման տեսանկյունից շատ հաճախ մեկ տարին բավարար չի լինում անձանց համար` դիմելու ու նաև գործնական քննությունը հաղթահարելու համար։ Մեկ այլ իրավիճակում բավականին շատ են լինում դեպքերը, երբ գործնական քննությունից շատ են լինում բացասական արդյունքներ և տեսական քննությունների դրական արդյունքների պահպանման մեկ տարին բավարար չի լինում»,– ընդգծեց նախարարը։
Բացի այդ, շատ քաղաքացիներ մեկ տարվա ընթացքում չեն հասցնում ավարտել ավտոդրոցներում իրենց ուսումնառությունը և խնդրում են` հետաձգել քննությունը։
«Սա շատ դրական ազդակ է այս տեսանկյունից, քանի որ սկսել են ավելի պրոֆեսիոնալ զբաղվել վարորդական ուսումնառությամբ և նոր միայն հանձնել քննությունը»,– ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով, այսօրվա որոշմամբ նաև կփոխվեն տեսական քննության հարցաշարերը, քանի որ, օրինակ, շատ են բողոքներն այն մասին, որ թեթև մարդատար մեքենաների վարելու համար նախատեսված հարցաշարերում ներառված են ավտոբուսների վարման հետ կապված հարցեր։ Այժմ հարցաշարերը կդառնան կոնկրետ կարգին ու ենթակարգին բնորոշ։
Այս կարգավորումն ուժի մեջ կմտնի այս տարվա սեպտեմբերի 1–ից։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը: Այս մասին AuroraNews-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից։ Նշվում է, որ նա ձերբակալվել է...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Եկել եմ՝ ձեզ աշխատավարձ տամ․ Ալեն Սիմոնյան
«Պարոն Մինասյան, ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք գալիս, իսկ դուք գալիս եք՝ չգիտեմ ինչի համար։ Եկել եմ, որ ձեզ աշխատա...