Լավրովը Թուրքիային կոչ է արել կոշտ ազդանշան հղել Ուկրաինային՝ «Կապույտ հոսք» գազատարի վրա հարձակումների պատճառով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է, որ Թուրքիան հրապարակայնորեն կոշտ գնահատական կտա Ուկրաինայի գործողություններին՝ կապված «Կապույտ հոսք» գազատարի ենթակառուցվածքի վրա իրականացվող հարձակումների հետ։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Լավրովը նշել է, որ հուլիսի 13-ին թուրքական լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ ուկրաինական անօդաչու ծովային կատերների նոր հարվածները թիրախավորել են նաև Թուրքիայի համար բեռներ տեղափոխող նավերն ու տանկերները։
Նրա խոսքով՝ սա առաջին նման դեպքը չէ, իսկ Թուրքիա հասնող «Կապույտ հոսք» գազատարի ենթակառուցվածքը նույնպես պարբերաբար ենթարկվում է հարձակումների։
Հուլիսի 7-ի երեկոյան, ըստ «Գազպրոմի», ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել էին «Կապույտ հոսք» գազատարի «Կրասնոդարսկայա» կոմպրեսորային կայանի վրա։ Ընկերության հայտարարության համաձայն՝ հարձակման նպատակը Թուրքիա ռուսական գազի անխափան մատակարարումները խափանելն էր, սակայն ձեռնարկված օպերատիվ միջոցների շնորհիվ մատակարարումները չեն ընդհատվել։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան բազմիցս Թուրքիայի ուշադրությունն է հրավիրել Ուկրաինայի «շատ վտանգավոր գործունեության» վրա։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը սպառնում է Իսրայելին՝ իր ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում
Իրանը հայտարարել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում անպատասխան չի մնա, և պատասխան հարվածներ կհասցվեն Իսր...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...