Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածների վերսկսումը խախտում է հուշագիրը
Ռուսաստանը Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ հարվածների վերսկսումը դիտարկում է որպես Վաշինգտոնի և Թեհրանի միջև ստորագրված հուշագրի խախտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք ԱՄՆ-ի հարվածները դիտարկում ենք որպես հուշագրի խախտում։ Այստեղ նույնիսկ մեկնաբանելու շատ բան չկա։ Սա ցավալի է, քանի որ տուժում է ոչ միայն Իրանի, այլև Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների քաղաքացիական ենթակառուցվածքը։ Ամենակարևորը՝ այս քայլը չի նպաստում ճգնաժամի կարգավորմանը, այլ փակում է այն ճանապարհը, որը, թվում էր, բացել էր հիշյալ հուշագիրը», - լրագրողներին ասել է Լավրովը։
Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը ստորագրել էին հուշագիր, որը նախատեսում էր փետրվարի 28-ից սկսված հակամարտության ավարտը։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսել էր հարվածները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այդ գործողությունները պատասխան են Իրանի՝ Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ իրականացված գործողություններին։
Ի պատասխան՝ Իրանի զինված ուժերը հարվածներ էին հասցրել ԱՄՆ ռազմաբազաներին Քուվեյթում, Բահրեյնում և Հորդանանում։ Իրանի արտգործնախարարությունն էլ Վաշինգտոնի գործողությունները որակել էր որպես ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտում։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը սպառնում է Իսրայելին՝ իր ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում
Իրանը հայտարարել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում անպատասխան չի մնա, և պատասխան հարվածներ կհասցվեն Իսր...
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...