ԵՄ-ն ռուսական ձկան ներմուծման արգելքը հանել է պատժամիջոցների նոր փաթեթից
Եվրամիության անդամ երկրները ռուսական ձկան ներմուծման արգելքը հանել են Ռուսաստանի դեմ նախատեսվող 21-րդ պատժամիջոցների փաթեթից։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Կայա Կալասը՝ ԵՄ արտգործնախարարների հանդիպումից հետո։
«Երբ ես անցա այս աշխատանքին, չգիտեի, որ ձուկն այդպիսի աշխարհաքաղաքական նշանակություն ունի։ Ձուկը բարդացնում է բազմաթիվ կարևոր աշխարհաքաղաքական գործընթացներ», - ասել է Կալասը՝ մեկնաբանելով, թե ինչու այդ առաջարկը դուրս մնաց փաթեթից։
Ավելի վաղ Կալասը հայտնել էր, որ ԵՄ անդամ երկրներին դեռ չի հաջողվել համաձայնության հասնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ։ Նրա խոսքով՝ մի շարք առաջարկներ դեռևս տարաձայնությունների առարկա են։
Ըստ հրապարակումների՝ Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը կողմ են արտահայտվել ռուսաստանցիների նկատմամբ նախատեսվող որոշ սահմանափակումների մեղմացմանը, իսկ մի շարք երկրներ դեմ են եղել նաև Ռուսաստանից ձկան ներմուծման արգելքին, ինչի հետևանքով այդ դրույթը դուրս է մնացել նոր փաթեթից։
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանը Հայաստանին հետ է վերադարձրել 22 290 վարդ՝ վնասատուներ հայտնաբերելու պատճառով
Վրաստան-Հայաստան սահմանին կանխվել է կտրած վարդերի խոշոր խմբաքանակի ներմուծումը։ Այս մասին հայտնում է JNEWS-ը։Ըստ աղբյուր...
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կհասցվի պրոպան գազ
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ռուսաստանից Հայաստան պրոպան գազի նոր խմբաքանակ է տեղափոխվելու Ադրբեջանի տարածքով տարան...
Պապոյանը մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին Եկատերինբուրգում
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում՝ «Իննոպր...
Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկել ցորենի նոր խմբաքանակ՝ 976 տոննա
Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է արտահանել հացահատիկի հերթական խմբաքանակը։ Այս մասին հաղորդում է «Ազե...