Վրաստանը Հայաստանին հետ է վերադարձրել 22 290 վարդ՝ վնասատուներ հայտնաբերելու պատճառով
Վրաստան-Հայաստան սահմանին կանխվել է կտրած վարդերի խոշոր խմբաքանակի ներմուծումը։ Այս մասին հայտնում է JNEWS-ը։
Ըստ աղբյուրի՝ 22 290 ծաղիկներ սահմանային անցակետերում ենթարկվել են բուսասանիտարական ստուգման, որի ընթացքում հայտնաբերվել են կենդանի վնասակար օրգանիզմներ և դրանց կենսագործունեության հետքեր։
Խախտումները հայտնաբերվել են «Սադախլո» և «Նինոծմինդա» ավտոմոբիլային անցակետերում։ Վրաստանի եկամուտների ծառայության տվյալներով՝ բեռը չի համապատասխանել երկրի գործող բուսասանիտարական պահանջներին, և կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ ամբողջ խմբաքանակը վերադարձվել է արտահանող երկրին։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստան ծաղիկների և ծաղկաբողբոջների ներմուծումն աճել է, և ըստ աղբյուրի հիմնակամ պատճառը հենց ծաղկի ներմուծման ծավալների աճն է:
Նշվում է, որ ներմուծման առաջատարն Էկվադորն է՝ 608 տոննա արտադրանքով՝ 5,2 մլն դոլար ընդհանուր արժեքով։ Երկրորդ տեղում Հայաստանն է՝ 588 տոննա ծաղիկ՝ 2,6 մլն դոլար արժեքով, իսկ հաջորդում է Նիդեռլանդները՝ 101 տոննայով։
Մասնագետները նշում են, որ ներմուծման ծավալների աճը մեծացնում է բուսասանիտարական վերահսկողության անհրաժեշտությունը, քանի որ նման ապրանքները կարող են վնասատուների տարածման աղբյուր դառնալ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կհասցվի պրոպան գազ
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ռուսաստանից Հայաստան պրոպան գազի նոր խմբաքանակ է տեղափոխվելու Ադրբեջանի տարածքով տարան...
Պապոյանը մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին Եկատերինբուրգում
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում՝ «Իննոպր...
Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկել ցորենի նոր խմբաքանակ՝ 976 տոննա
Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է արտահանել հացահատիկի հերթական խմբաքանակը։ Այս մասին հաղորդում է «Ազե...
Նովոռոսիյսկում բենզինն ամբողջությամբ սպառվել է, դիզվառելիքը հասանելի է միայն 8 բենզալցակայանում
Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքում բենզալցակայաններում բենզինն ամբողջությամբ սպառվել է։ Քաղաքի իշխանությունները հայտնել են,...