Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կհասցվի պրոպան գազ
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ռուսաստանից Հայաստան պրոպան գազի նոր խմբաքանակ է տեղափոխվելու Ադրբեջանի տարածքով տարանցիկ եղանակով, այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Մասնավորապես, այսօր Բալաջարի կայարանից նախատեսվում է ուղարկել 30 վագոն ռուսական պրոպան գազ՝ ուղղված Հայաստան։ Տեղեկությունը տարածել է ԱՊԱ գործակալությունը։
Նշվում է, որ սա տարանցիկ մատակարարումների շարունակական գործընթացի մի մասն է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի տարածքով արդեն Հայաստան է տեղափոխվել զգալի ծավալի տարբեր բեռներ, այդ թվում՝ ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք և 4 հազար տոննայից ավելի AI-92 և AI-95 մակնիշի բենզին։
Բացի այդ, հաղորդվում է, որ մինչ այժմ Ադրբեջանի տարածքով տարանցիկ եղանակով Ռուսաստանից Հայաստան է փոխադրվել նաև ավելի քան 34 հազար տոննա հացահատիկ, մոտ 8 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկացորեն և 414 տոննա անտրացիտ։
Ադրբեջանական կողմի հրապարակումներում ընդգծվում է, որ նման տարանցիկ փոխադրումները իրականացվում են գործող լոգիստիկ պայմանավորվածությունների շրջանակում։
Նմանատիպ հոդվածներ
Պապոյանը մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին Եկատերինբուրգում
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում՝ «Իննոպր...
Նովոռոսիյսկում բենզինն ամբողջությամբ սպառվել է, դիզվառելիքը հասանելի է միայն 8 բենզալցակայանում
Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքում բենզալցակայաններում բենզինն ամբողջությամբ սպառվել է։ Քաղաքի իշխանությունները հայտնել են,...
Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկել ցորենի նոր խմբաքանակ՝ 976 տոննա
Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է արտահանել հացահատիկի հերթական խմբաքանակը։ Այս մասին հաղորդում է «Ազե...
Ռուսաստանում բենզինի ճգնաժամը խորանում է․ Մոսկվան պատրաստվում է բենզին ներկրել Հնդկաստանից
Ռուսաստանում վառելիքի դեֆիցիտը շարունակում է խորանալ՝ ազդելով ինչպես քաղաքացիների առօրյայի, այնպես էլ գյուղատնտեսության...