Պապոյանը մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին Եկատերինբուրգում
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում՝ «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին և Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Այցի շրջանակում հունիսի 6-ին նախարար Պապոյանը մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի ութերորդ նիստին։
Իր ելույթում նա նշել է, որ նման ձևաչափով հանդիպումները նպաստավոր հնարավորություն են ստեղծում արդյունաբերական համագործակցության հեռանկարների և ԵԱՏՄ շրջանակում համատեղ նախագծերի իրականացման հարցերի առարկայական քննարկման համար։
Նախարարը ընդգծել է, որ խորհրդի ընթացիկ նիստը կարևոր ներդրում կունենա եվրասիական արդյունաբերական ինտեգրման հետագա խորացման գործում և կնպաստի անդամ պետությունների շահերին համահունչ գործնական լուծումների մշակմանը։
Նմանատիպ հոդվածներ
Նովոռոսիյսկում բենզինն ամբողջությամբ սպառվել է, դիզվառելիքը հասանելի է միայն 8 բենզալցակայանում
Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքում բենզալցակայաններում բենզինն ամբողջությամբ սպառվել է։ Քաղաքի իշխանությունները հայտնել են,...
Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկել ցորենի նոր խմբաքանակ՝ 976 տոննա
Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է արտահանել հացահատիկի հերթական խմբաքանակը։ Այս մասին հաղորդում է «Ազե...
Ռուսաստանում բենզինի ճգնաժամը խորանում է․ Մոսկվան պատրաստվում է բենզին ներկրել Հնդկաստանից
Ռուսաստանում վառելիքի դեֆիցիտը շարունակում է խորանալ՝ ազդելով ինչպես քաղաքացիների առօրյայի, այնպես էլ գյուղատնտեսության...
Apple-ի և Google-ի հարկումը կարող է թանկ արժենալ Եվրոպայի համար․ Թրամփը սպառնում է Եվրոպային
ԱՄՆ նախագահը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել եվրոպական այն պետությունների արտադրանքի նկատմամբ, որոնք թվային ծառայությո...