«Ելքի վիզաներ» և նոր սահմանափակումներ․ ՌԴ ԱԳՆ-ի կտրուկ հայտարարությունը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ անդրադարձել է համացանցում տարածվող այն լուրերին, թե երկրում նախատեսվում է ներդնել այսպես կոչված «ելքի վիզաներ»։ Դիվանագիտական գերատեսչության փոխանցմամբ՝ հերթական արձակուրդային սեզոնին ընդառաջ շրջանառվող այս տեղեկությունները բացարձակ սուտ են և նպատակ ունեն արհեստական խուճապ առաջացնել հանրության շրջանում։
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անհիմն էր անվանել զանգվածային լրատվամիջոցներում հայտնված այն հրապարակումները, թե նախարարությունում մշակվում է քաղաքացիների ելքը սահմանափակող օրինագիծ։ Ըստ գերատեսչության՝ սա առաջին դեպքը չէ, երբ նմանատիպ ապատեղեկատվություն է հայտնվում մեդիադաշտում, և այն պարբերաբար կրկնվում է մի քանի տարին մեկ։
Հատկանշական է, որ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը դեռևս 2022 թվականի ամռանը նույնպես հանդես էր եկել նմանատիպ պարզաբանմամբ։ Այդ ժամանակ կառույցի տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը հիշեցրել էր, որ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքն ամրագրված է երկրի Սահմանադրությամբ, և իշխանությունները չեն պատրաստվում ընդլայնել մեկնման կամ ժամանման սահմանափակումների հիմքերը։
Միաժամանակ, ոլորտային պատասխանատուները, մասնավորապես՝ «Ռոստուրիզմի» ղեկավար Զարինա Դոգուզովան, նախկինում շեշտել էին միջազգային զբոսաշրջության խթանմանն ուղղված քայլերի, այդ թվում՝ 52 երկրների քաղաքացիների համար էլեկտրոնային վիզաների տրամադրման համակարգի շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Պատրաստվում են ռուսների զանգվածային արտաքսմանը․ ՌԴ ԱԳՆ-ի աղմկահարույց հայտարարությունը
Բալթյան երկրների իշխանությունները պատրաստվում են ռուսալեզու բնակիչների զանգվածային արտաքսումներին, հայտարարել է Ռուսաստա...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...