Քաղաքականություն

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի ԱԳ նախարարությունից հայտարարել են, որ Բեռլինում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևը կանչվել է գերատեսչություն՝ Գերմանիայի, ԵՄ գործընկերների և Ուկրաինայի դեմ ուղղված կիբերարշավի կապակցությամբ։


«Գերմանիայի, ԵՄ գործընկերների և Ուկրաինայի դեմ կիբերհարձակումներն անընդունելի են», - ասվում է Գերմանիայի ԱԳՆ-ի X սոցիալական հարթակում հրապարակված հայտարարության մեջ։


Նախարարությունից հայնտել են, որ իրենք վճռական են տրամադրված նմանօրինակ գործողություններին արձագանքելու հարցում՝ այդ թվում և լրացուցիչ պատժամիջոցների սահմանմամբ։


«Բացի այդ, այսօր մենք կանչեցինք Ռուսաստանի դեսպանին և կրկին ներկայացրինք մեր դիրքորոշումը», - նշել են Գերմանիայի ԱԳՆ-ից։


Ռուսական կողմը հերքում է մասնակցությունը Եվրոպայի տարածքում կիբերհարձակումներին։


Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն ևս հայտարարել էր, որ այդ երկրում ՌԴ դեսպանը կանչվել է արտգործնախարարություն՝ բացատրություններ տալու վերջին օրերի կիբերհարձակումների վերաբերյալ, որոնցում ֆրանսիական կողմը ռուսական հետք է տեսնում։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել մի շարք ռուսաստանցիների նկատմամբ՝ մեղադրելով նրանց Լոնդոնի դեմ կիբերհանցագործություններ իրականացնելու մեջ, ինչպես նաև ռազմավերլուծական «Ռիբար» կենտրոնի նկատմամբ։ Բրիտանական կառավարությունը նշում է, որ «Ռիբար» կենտրոնը, որը սև ցուցակում էր ներառվել 2025 թվականի դեկտեմբերին, մասնակցում է Ուկրաինայի «ապակայունացմանն» ուղղված գործողություններին։


Ընդհանուր առմամբ, Լոնդոնը հակառուսական պատժամիջոցների ցանկն ընդլայնել է 10 կետով և կիբեռանվտանգության հետ կապված ցուցակում ներառել է 14 նոր անուն։ Սահմանափակումները, որոնք ենթադրում են Միացյալ Թագավորություն մուտքի արգելք և ակտիվների սառեցում։


Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ պատրաստվում են համաչափ քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան Լոնդոնի գործողությունների։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250