ՌԴ ԱԴԾ-ն հայտարարում է՝ վնասազերծվել է ռազմական օբյեկտների դեմ խոշոր դիվերսիոն ծրագիրը
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտարարել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող խոշոր հարձակման փորձը կանխելու մասին։ Ըստ գերատեսչության տարածած հաղորդագրության՝ թիրախում են եղել Ամուրի մարզի «Ուկրաինկա» և Չելյաբինսկի մարզի «Շագոլ» ռազմական աերոդրոմները։ Օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել են ինչպես հարձակման անմիջական կատարողները, այնպես էլ նրանց օժանդակած անձինք:
Ռուսական կողմի փոխանցմամբ՝ գործողության ընթացքում առգրավվել է 24 միավոր FPV տիպի անօդաչու թռչող սարք։ ԱԴԾ փաստաթղթերի համաձայն՝ ԱԹՍ-ները հագեցած են եղել նեյրոցանցային կառավարման հատուկ մոդուլներով, որոնք բարձր դիմացկունություն ունեն ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների նկատմամբ։ Ըստ հրապարակված տվյալների՝ այդ բաղադրիչներն արտադրվել են Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և Շվեդիայում։
Հետաքննության վարկածով՝ սարքավորումները սկզբնապես անօդաչուների և աերոստատների օգնությամբ տեղափոխվել են Բրյանսկի մարզ։ Այնուհետև ներգրավված գործակալները դրանք կենցաղային տեխնիկայի մեջ թաքցրած ավտոմեքենաներով փոխադրել են դեպի թիրախային աերոդրոմների մերձակա շրջաններ։ Հարձակման վերջնական նախապատրաստումն ու հավաքումն իրականացվել է հատուկ վարձակալված ավտոտնակներում, սակայն նախօրոք ստացված տեղեկատվության շնորհիվ ծրագիրը չեզոքացվել է։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Պատրաստվում են ռուսների զանգվածային արտաքսմանը․ ՌԴ ԱԳՆ-ի աղմկահարույց հայտարարությունը
Բալթյան երկրների իշխանությունները պատրաստվում են ռուսալեզու բնակիչների զանգվածային արտաքսումներին, հայտարարել է Ռուսաստա...