Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների հարձակումից կան զոհեր և վիրավորներ
Մերձմոսկվայի Իստրայի Պիոներսկոյե ավանում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով երեք մարդ է զոհվել, ևս երեքը ստացել են վիրավորումներ։
Մարզպետ Անդրեյ Վորոբյովի հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով հինգ առանձնատներում հրդեհ է բռնկվել: Բացի այդ, Սոլնեչնոգորսկում բազմաբնակարան բնակելի շենքի վրա ԱԹՍ-ի ընկնելու պատճառով տուժել է երկու մարդ:
Ընդհանուր առմամբ, Մոսկվայի մարզում ՀՕՊ ուժերի և ՌԷՊ միջոցների կողմից խոցվել է 81 ԱԹՍ։ Քաղաքապետ Սոբյանինն իր հերթին հայտնել է, որ երեկ երեկոյից Մոսկվայի շրջանի ուղղությամբ թռել է ավելի քան 350 անօդաչու թռչող սարք: Դրանց մեծ մասը ՀՕՊ ուժերը ոչնչացրել են հեռավոր շրջաններում, իսկ 50 ԱԹՍ ոչնչացվել է Մոսկվային մոտենալիս:
Նմանատիպ հոդվածներ
ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում Ռուսաստանի վրա
Հունիսի 30-ի գիշերը Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է 419 անօդաչու թռչ...
Պուտինը բացատրել է՝ ինչ հիմքով են հնարավոր բանակցությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ՝ հիմնվել...
Ռուսաստանը նախազգուշացնում է միջուկային տեղակայման հետևանքների մասին
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Ժնևում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Ռուսա...
Թքած ունեն միջազգային իրավունքի վրա. Մեդվեդևի կտրուկ հայտարարությունը
Բանդերական Ուկրաինան հասկանում է միայն ուժի լեզուն, Կիևում թքած ունեն միջազգային իրավունքի վրա, հայտարարել է Ռուսաստանի...