ԵՄ-ում դեռ համաձայնություն չկա Ռուսաստանի դեմ 21-րդ պատժամիջոցների փաթեթի շուրջ
Եվրամիության անդամ երկրները դեռևս չեն կարողացել համաձայնության հասնել Ռուսաստանի դեմ 21-րդ պատժամիջոցների լայնածավալ փաթեթի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների հանդիպումից առաջ։
Նրա խոսքով՝ նախարարները, հավանաբար, այսօր կհամաձայնեցնեն Ռուսաստանի նկատմամբ գործող պատժամիջոցների ցանկում 250 ֆիզիկական և իրավաբանական անձի ներառումը։
«Հուսով ենք, որ կհաջողվի համաձայնեցնել 250 անուն։ Սա մինչ այժմ մեր իրականացրած ամենամեծ ցուցակն է», - ասել է Կալասը։
Միաժամանակ նա նշել է, որ 21-րդ պատժամիջոցների փաթեթի շուրջ դեռևս կան մի շարք չլուծված հարցեր։
Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսն էլ հայտնել է, որ ԵՄ երկրները դեռ որոշում չեն կայացրել Ռուսաստանի նկատմամբ ծովային ծառայությունների սահմանափակումների և ռուսական հեղուկացված բնական գազի (LNG) նկատմամբ սահմանափակումների խստացման վերաբերյալ։
«Ցանկանում եմ տեսնել՝ արդյոք մենք բավականաչափ լուրջ ենք տրամադրված։ Մենք չենք կարող տնտեսական շահերը վեր դասել անվտանգության շահերից։ Դա շատ վտանգավոր միտում է», - հայտարարել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը սպառնում է Իսրայելին՝ իր ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում
Իրանը հայտարարել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում անպատասխան չի մնա, և պատասխան հարվածներ կհասցվեն Իսր...
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...