ԱՄՆ-ն Զելենսկիին փոխարինող է փնտրում․ Ազարով
Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Ուկրաինայում կառավարության սպասվող փոփոխությունն իրականացվում է Միացյալ Նահանգների ազդեցությամբ: Ըստ նրա՝ Վաշինգտոնը մտադիր է վարչապետի պաշտոնն օգտագործել որպես հարթակ՝ Վլադիմիր Զելենսկուն փոխարինող հավանական թեկնածու ընտրելու համար:
Նախկին պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նախարարների կաբինետի հրաժարականի մասին հայտարարվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից օրեր անց: Ազարովի պնդմամբ՝ սա Ուկրաինայի նախագահի սեփական նախաձեռնությունը չէ, այլ արտաքին թելադրանքի արդյունք:
Որպես հիմնավորում Ազարովը հիշատակել է ԱՄՆ-ի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցումները, որոնց համաձայն՝ ուկրաինացիների 87%-ը պահանջում է խաղաղություն, իսկ գործող քաղաքական դեմքերից ոչ մեկը չունի բարձր վարկանիշ: Այդ իսկ պատճառով, ըստ նրա, նոր առաջնորդի ընտրությունը կատարվելու է վարչապետի միջանկյալ պաշտոնի միջոցով: Հնարավոր թեկնածուների թվում նա նշել է Միխայիլ Ֆեդորովին, Սերգեյ Կորեցկուն, Իգոր Տերեխովին և Դենիս Շմիգալին:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր կառավարության կազմը փոխելու անհրաժեշտության մասին, որից հետո վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հաստատել էր իր հրաժարականի լուրը:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Պատրաստվում են ռուսների զանգվածային արտաքսմանը․ ՌԴ ԱԳՆ-ի աղմկահարույց հայտարարությունը
Բալթյան երկրների իշխանությունները պատրաստվում են ռուսալեզու բնակիչների զանգվածային արտաքսումներին, հայտարարել է Ռուսաստա...