ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վարդավառ 2026․ ինչպես են տոնում Երևանում
Երևանում վաղ առավոտից մեկնարկել է Վարդավառի տոնակատարությունը։ Հանրապետության հրապարակում, Կարապի լճի հարակից տարածքում և մայրաքաղաքի բազմաթիվ փողոցներում մարդիկ ջրային ատրճանակներով, դույլերով ու շշերով միմյանց են ջրում՝ պահպանելով տոնի ամենասիրված ավանդույթը։
Տոնական մթնոլորտը համախմբել է թե՛ երևանցիներին, թե՛ Հայաստանի հյուրերին։ Օտարերկրացիները ևս միացել են ջրոցուն՝ մասնակցելով երգ ու պարով, բարձր տրամադրությամբ ու փոխադարձ ջրելու ավանդույթին։
Հանրապետության հրապարակը կրկին դարձել է տոնի գլխավոր կենտրոններից մեկը, որտեղ ողջ օրվա ընթացքում մեծաթիվ մարդիկ մասնակցում են ջրային զվարճանքներին։
Վարդավառը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է՝ նվիրված Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությանը, սակայն Հայաստանում այն պահպանել է նաև իր ժողովրդական ավանդույթները՝ վերածվելով տարվա ամենասիրված ու ամենաուրախ տոներից մեկի։ 2026 թվականին Վարդավառը նշվում է հուլիսի 12-ին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի ար...
Մեռելոց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային. ԱԺ-ն ընդունել է օրինագիծը
Ազգային ժողովն ընդունեց տոնացույցում փոփոխություններ կատարելու նախագիծը Խորհրդարանը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամ...
Երեխաների բերանները մանկապարտեզում փակել են կպչուն ժապավենով. ՔԿ
Կոտայքի մարզի գյուղերից մեկի մանկապարտեզում օրեր առաջ գրանցված արտառոց դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ...