Երեխաների բերանները մանկապարտեզում փակել են կպչուն ժապավենով. ՔԿ
Կոտայքի մարզի գյուղերից մեկի մանկապարտեզում օրեր առաջ գրանցված արտառոց դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, և ընթանում է նախաքննություն:
ՀՀ քննչական կոմիտեից Auroranews-ին հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որը սահմանում է անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 26-ին ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել իրենց վարչական տարածքի գյուղերից մեկի մանկապարտեզում տեղի ունեցած արտառոց միջադեպի մասին։ Ըստ այդ տեղեկությունների՝ դաստիարակը կպչուն ժապավենով փակել է երեխաների բերանները, ինչից հետո ստիպել է ներողություն խնդրել։
Սաները պատահածից 3 օր անց հայտնել են ծնողներին, ովքեր բողոք են ներկայացրել, սակայն նախակրթարանի տնօրենը հայտարարել է, որ ինչ էլ անեն, ինքը տվյալ մանկավարժին աշխատանքից չի հեռացնելու։ Տեղում կատարված պարզաբանումներով հաստատվել է, որ հունիսի 18-ին հիշյալ գյուղի մանկապարտեզի 31-ամյա դաստիարակը կազմակերպել է խաղային իրավիճակ, որի ժամանակ կիրառվել է կպչուն ժապավեն։ Նա սկզբում օրինակի համար այն փակցրել է իր բերանին, իսկ հետո՝ մանկապարտեզի 5 տարեկան երեք սաների բերաններին՝ նպատակ ունենալով ժապավենի վրա նկարել ուրախ և տխուր դեմքեր։ Դեպքի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնում նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։
Նմանատիպ հոդվածներ
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վեր...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Էյֆելյան աշտարակը 10 սմ-ով երկարել է
Ուժեղ տապի ժամանակ մետաղական կոնստրուկցիան ընդարձակվում է՝ ջերմաստիճանի յուրաքանչյուր 10 °C բարձրացման դեպքում մոտավորապ...
Խոշոր հրդեհ Թուրքիայում․ կրակը հասել է անտառային գոտի
Թուրքիայի Իզմիր նահանգի Դիքիլի շրջանի գյուղատնտեսական տարածքներից մեկում հրդեհ է բռնկվել, որն այնուհետև տարածվել է անտառ...