Զելենսկու աղմկահարույց հայտարարությունը․ ԱՄՆ-ն նոր հրթիռներ կուղարկի Ուկրաինա
Ուկրաինան մոտ ժամանակներս ԱՄՆ-ից կստանա PAC-3 տեսակի կալանիչ հրթիռների խմբաքանակ՝ Patriot համակարգերի համար: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Առաջիկա օրերին մենք կստանանք փաթեթ ԱՄՆ-ից, ինչպես նաև եվրոպացիների հետ առանձին պայմանավորվածություններ ունեինք, այնտեղ դեռ կոնկրետ ժամկետներ չկան, բայց կլինեն լրացուցիչ PAC-3 հրթիռներ», - հայտարարել է Զելենսկին՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով Ուկրաինային սպասվո՞ւմ են գործընկերներից PAC-3 հրթիռների արագ մատակարարումներ։
Զելենսկին նաև նշել է, որ Կիևի և Վաշինգտոնի միջև պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ուկրաինայի տարածքում Patriot-ի համար հրթիռների արտադրության շուրջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը Կիևին կփոխանցի Patriot զենիթահրթիռային համալիրների արտադրության լիցենզիա։ Bloomberg գործակալությունը գրել էր, որ Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար կալանիչ հրթիռների հնարավոր արտադրության գործարկումը երկար ժամանակ կպահանջի և թույլ չի տա Կիևին արագորեն համալրել զինանոցները։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Պատրաստվում են ռուսների զանգվածային արտաքսմանը․ ՌԴ ԱԳՆ-ի աղմկահարույց հայտարարությունը
Բալթյան երկրների իշխանությունները պատրաստվում են ռուսալեզու բնակիչների զանգվածային արտաքսումներին, հայտարարել է Ռուսաստա...