ՌԴ ԱԴԾ-ի հայտարարությունը․ կանխվել է խոշոր ահաբեկչության փորձը
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտարարել է «Ռոստով-Ցենտրալնի» ռազմական աերոդրոմի տարածքում ահաբեկչական գործողության նախապատրաստման փորձը կանխելու մասին: Ըստ գերատեսչության տարածած հաղորդագրության՝ գործողության հետևում կանգնած է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը, որը նպատակ է ունեցել ոչնչացնել ավիացիոն տեխնիկան, վնասել ենթակառուցվածքները և թիրախավորել անձնակազմին:
Ռուսական կողմի պնդմամբ՝ ծրագրվող հարձակման մասին իրավապահներին հայտնել է հենց ենթադրյալ կատարողը, ով ՌԴ քաղաքացի է։ Վերջինս հայտարարել է, որ ուկրաինական կողմն իրեն դրամական պարգևատրում է խոստացել աերոդրոմում պայթյուն իրականացնելուց հետո: Ըստ հատուկ ծառայությունների տրամադրած տեղեկության՝ տվյալ անձն արդեն ստացել էր խոստացված ընդհանուր գումարի 20 տոկոսը որպես կանխավճար։
ԱԴԾ հաղորդմամբ՝ ռազմական օբյեկտին հարվածելու համար նախատեսվել է կիրառել արհեստական բանականության համակարգերով օժտված 13 FPV-անօդաչու թռչող սարք: Նշվում է նաև, որ յուրաքանչյուր դրոնի մարտական բեռնվածությունը կազմել է ավելի քան մեկ կիլոգրամ պայթուցիկ նյութ՝ տրոտիլային համարժեքով:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռուսաստանի քաղաքներից մեկին
Ուկրաինական բանակը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ռուսաստանի Պենզա քաղաքին:Ռուսաստանի Պենզայի մարզում ուկրաինական ան...
Ռուսաստանն ու Չինաստանը օդ են բարձրացրել ռազմավարական ավիացիան․ ի՞նչ է սպասվում
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ օդային պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոս...
ՌԴ ՊՆ-ն հրատապ հայտարարություն է տարածել․ ուկրաինական կործանիչներ են ոչնչացվել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Նիկոլաևի մարզի «Վոզնեսենսկ» օդանավակայանում ուկրաինական երկու ՄիԳ-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգվածային գրոհ Վորոնեժի վրա․ Ուկրաինայի ԶՈՒ-ն հուժկու հարվածներ է հասցնում
Համացանցում տեսանյութեր են տարածվել, որոնցում արձանագրված են Վորոնեժի կիսահաղորդիչների արտադրության գործարանին հասցված հ...