Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրաձգություն Նյու Յորքում. կան տուժածներ

Առնվազն ութ մարդ, այդ թվում՝ չորս երեխա, տուժել է ԱՄՆ Անկախության օրվա տոնակատարության ժամանակ Բրուկլինի Քոնի Այլենդ թաղամասում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնում է New York Post (NY Post) թերթը։


Թերթի տեղեկություններով՝ հրաձգությունը տեղի է ունեցել հուլիսի 4-ի երեկոյան ժամը 22:35-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ հուլիսի 5-ին, ժամը 06:35-ին)։ Կրակողների թիվը և հանցագործության դրդապատճառները պարզվում են։ Ոստիկանությունը դեպքի վայրի մոտակայքում՝ ծառերի տակ, զենքով պայուսակ է հայտնաբերել։ Տեղի բնակիչների խոսքով՝ թաղամասն ու այն շենքը, որի մոտ տեղի է ունեցել հրաձգությունը, հայտնի են իրենց անբարենպաստ իրավիճակով։


Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250