Ռազմական

Խամենեիի հուղարկավորությանը կարող էինք ոչնչացնել բոլորին. Թրամփ

Խամենեիի հուղարկավորությանը կարող էինք ոչնչացնել բոլորին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հնարավորություն ունեին հարված հասցնելու և ոչնչացնելու Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը հավաքված Իրանի ողջ ղեկավար կազմին, սակայն նման քայլի չեն դիմել միջուկային բանակցությունները պահպանելու նպատակով։


«Axios» տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը նշել է. «Մեկ կրակոց, և մենք կարող ենք ոչնչացնել նրանց բոլորին, բայց մենք չենք պատրաստվում դա անել, որովհետև այդ դեպքում մենք բանակցելու մարդ չենք ունենա»։


Միացյալ Նահանգների ղեկավարը նաև հայտնել է, որ իր համար անսպասելի էր Ալի Խամենեիի հուղարկավորության ժամանակ իրանցիների արցունքները տեսնելը, քանի որ ինքը կարծում էր, թե ժողովուրդն ատում էր նախկին գերագույն առաջնորդին։ Նա ենթադրել է, որ այդ վշտի դրսևորումները հնարավոր է անկեղծ չլինեն։


Այս առնչությամբ Թրամփն ասել է. «Ես զարմացած էի՝ տեսնելով, թե ինչպես են որոշ իրանցիներ լաց լինում։ Ես կարծում էի, որ մարդիկ ատում էին Խամենեիին... Հնարավոր է՝ դրանք կեղծ արցունքներ են»։


Ամերիկայի նախագահի պնդմամբ՝ Իրանը «աղերսում է գործարք կնքել»։ Այդուհանդերձ, նա տեղեկացրել է, որ երկու կողմերն էլ համաձայնության են եկել մեկ շաբաթով կասեցնել միջուկային բանակցությունները, մինչև կավարտվեն Ալի Խամենեիի հուղարկավորության միջոցառումները։ Թրամփը հավելել է, որ այդ դադարի ընթացքում կողմերից ոչ մեկը մյուսի վրա հարձակում չի գործի։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահի մերձավոր խորհրդականներից շատերը կարծում են, որ Բիբի Նեթանյահուն ամեն հարցում սխալվում էր։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250