Երկիրը հուլիսի 6-ին կգտնվի Արեգակից ամենամեծ հեռավորության վրա
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Հուլիսի 6-ին Երկիրը կանցնի իր ուղեծրի աֆելիայի կետով՝ գտնվելով Արեգակից տարվա ընթացքում ամենամեծ հեռավորության վրա։ Այդ օրը մեր մոլորակի ուղեծրային արագությունը կհասնի տարվա նվազագույն արժեքին։
Քանի որ Երկրի ուղեծիրը կատարյալ շրջանաձև չէ, այլ էլիպսաձև, մեր մոլորակը յուրաքանչյուր տարի մոտավորապես նույն ժամանակահատվածում մեկ անգամ առավելագույնս մոտենում է Արեգակին (հունվարին՝ պերիհելիում) և մեկ անգամ առավելագույնս հեռանում նրանից (հուլիսին՝ աֆելիա)։ 2026 թվականի հուլիսի 6-ին Երկիրը կլինի Արեգակից 152 093 251 կմ (կամ 1.0167 աստղագիտական միավոր) հեռավորության վրա։
Այդ օրը Երկրի ուղեծրային արագությունը կնվազի մինչև 29.27–29.29 կմ/վ, մինչդեռ պերիհելիում այն աճում է մինչև 30.27–30.29 կմ/վ։ Բացի այդ, հուլիսի 6-ին Արեգակի տեսանելի անկյունային տրամագիծը նույնպես կլինի տարվա ընթացքում ամենափոքրը։
Այդ փոփոխությունը պայմանավորված է Կեպլերի երկրորդ օրենքով, որի համաձայն մոլորակները Արեգակին ավելի մոտ գտնվելիս շարժվում են ավելի արագ, իսկ նրանից հեռանալիս՝ ավելի դանդաղ։
Նմանատիպ հոդվածներ
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Քիմիայի քննության շուրջ բողոքը հասել է վարչապետին
ՀՀ քիմիայի ուսուցիչները, քննությանը մասնակցած դիմորդներն ու նրանց ծնողները դիմում-խնդրանքով դիմել են ՀՀ վարչապետին, ԿԳՄՍ...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...