ԱՄՆ-ը պատրաստվում է մարդատար թռիչքի դեպի Մարս. Թրամփ
Միացյալ Նահանգները մոտ ապագայում հնարավորություն կունենա իրականացնելու մարդատար թռիչք դեպի Մարս մոլորակ։ Այս մասին Վաշինգտոնում ԱՄՆ Անկախության հռչակագրի ստորագրման 250-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք կմեկնենք Մարս շատ շուտով։ Ես կարծում եմ, որ մենք կհասնենք Լուսնին և կշարժվենք առաջ։ Իսկ հետո մենք կմեկնենք Մարս»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը նաև ընդգծել է, որ իր նախագահության առաջին ժամկետում իր վարչակազմի նախաձեռնությամբ հիմնադրվել են ԱՄՆ Տիեզերական ուժերը։ Նրա խոսքով՝ ոմանք քմծիծաղում էին և դա հիմարություն համարում, սակայն ներկայումս գիտակցում են, որ դա իրենց իրականացրած ամենակարևոր քայլերից մեկն է։ ԱՄՆ նախագահը պնդել է, որ եթե նախկինում տիեզերական ոլորտում իրենք զիջում էին Չինաստանին ու Ռուսաստանին, ապա այժմ մեծ քայլերով առաջ են անցնում նրանցից։
Մայիսին ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության (NASA) ղեկավար Ջարեդ Այզեկմանը հայտնել էր, որ գերատեսչությունը ծրագրում է մինչև 2032 թվականը Լուսնի վրա հիմնել ամերիկյան բնակելի կայան։ ՆԱՍԱ-ի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ Լուսնի վրա նախատեսվում է փորձարկել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հետագայում հնարավորություն կտան կազմակերպել մարդատար թռիչք դեպի Մարս։ Գերատեսչությունում չէին բացառում, որ այդ թռիչքը կարող է իրագործվել մինչև 2040 թվականը։
Նմանատիպ հոդվածներ
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Քիմիայի քննության շուրջ բողոքը հասել է վարչապետին
ՀՀ քիմիայի ուսուցիչները, քննությանը մասնակցած դիմորդներն ու նրանց ծնողները դիմում-խնդրանքով դիմել են ՀՀ վարչապետին, ԿԳՄՍ...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...