ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հուլիսի 6-ից 50.000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու
Կառավարության նիստի ընթացքում հայտարարվեց, որ հուլիսի 6-ից ուժի մեջ է մտնում վարորդական իրավունքների վերականգնման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը։
Նոր կարգի համաձայն՝ վարչական կարգով վարորդական իրավունքից զրկված անձինք կարող են վերականգնել իրենց իրավունքը՝ առանց տեսական կամ գործնական քննություն հանձնելու։ Դրա համար անհրաժեշտ է գրանցվել և վճարել 50 հազար դրամ պետական տուրք։
Նշվեց նաև, որ փոփոխությունը տարածվում է միայն վարչական կարգով վարորդական իրավունքից զրկված անձանց վրա և չի վերաբերում այլ հիմքերով վարորդական իրավունքից զրկվածներին։
Կառավարության նիստում վարչապետը նաև հորդորեց իրականացնել իրազեկման ակցիաներ, որպեսզի քաղաքացիները տեղեկացված լինեն նոր կարգի մասին։
Ընթացքում հիշեցվեց նաև, որ նախընտրական շրջանում այս հարցի վերաբերյալ խոստումներ էին տրվել, իսկ այժմ նախաձեռնությունն արդեն ուժի մեջ է մտնում։
Նմանատիպ հոդվածներ
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...
Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Այս մասին մեզ...
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...