Քննադատություններ՝ համապետական ընտրություններին մասնակցության «նստակեցության ցենզի» սահմանման շուրջ․ «Փաստ»
«Փաստ»-ը գրում է, որ հուլիսի 2-ին նախատեսված է Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան, իսկ նույն օրը ՔՊ նախաձեռնությամբ գումարվում է դեռևս իրավասության մեջ գտնվող ԱԺ արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ներառված վիճահարույց հարցերով։
Ըստ աղբյուրի՝ առաջարկվում է սահմանել, որ համապետական ընտրություններին և հանրաքվեներին քվեարկեն միայն նրանք, ովքեր քվեարկությունից 48 (ԱԺ արտահերթի դեպքում՝ 28) օր առաջ նախորդող 365 օրում ՀՀ-ում եղել են առնվազն 183 օր, բացառությամբ հանրային ծառայությամբ արտերկրում գտնվողների և արտերկրում ուսանողների։
Ավելի քան 11 ՀԿ-ներ և փորձագետներ նախաձեռնությունը որակում են հակասահմանադրական ու անհամաչափ սահմանափակում՝ հղելով Սահմանադրության 48-րդ հոդվածին, և կոչ են անում հանել նախագիծը օրակարգից և կազմակերպել հանրային ու մասնագիտական քննարկումներ։