Հովիկ ու Ջոնիկ Աբրահամյանները միասին են դատվում․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու գործին միացվել է նրա եղբոր՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանի նկատմամբ վարույթը։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը որոշել է եղբայրների գործերը քննել մեկ վարույթով՝ իր նախագահությամբ։
Հենրիկ Աբրահամյանի գործով մեղադրյալի աթոռին են նա եւ որդին՝ Հովհաննեսը։ Վերջինս, ըստ մեղադրանքի, «Մեծն Հովնան» ՍՊԸ-ի տնօրեն եղած ժամանակ խախտել է շրջակա միջավայրի պահպանության եւ ընդերքի օգտագործման կանոնները՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետեւանքներ ու էական վնաս, ինչպես նաեւ օժանդակել է պաշտոնատար անձ Հովիկ Աբրահամյանին՝ ապօրինի մասնակցել ձեռնարկատիրական գործունեությանը։
Նմանատիպ հոդվածներ
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...
Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Այս մասին մեզ...
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...