Պատահարներ

Մեքենաներից պահեստամասերի գողության 920 դեպք է բացահայտվել․ պատիժը կխստացվի

Մեքենաներից պահեստամասերի գողության 920 դեպք է բացահայտվել․ պատիժը կխստացվի
2026 թվականի առաջին 6 ամիսներին Հայաստանում բացահայտվել է ավտոմեքենաների մասերի գողության 920 դեպք։ Այս մասին հայտնել է ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո…

2026 թվականի առաջին 6 ամիսներին Հայաստանում բացահայտվել է ավտոմեքենաների մասերի գողության 920 դեպք։ Այս մասին հայտնել է ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը։



Նրա խոսքով՝ այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 462 դեպքով պակաս է։




Որոշ դեպքերում գողությունները կատարվել են ոչ միայն ավտոմեքենաների արտաքին մասերից, այլև մեքենաների սրահներից։




Ցուցուլյանի խոսքով՝ իրավապահները բացահայտել և վնասազերծել են 42 հանցավոր խումբ։ Դրանցից 18-ը զբաղվել են ավտոմեքենաների պահեստամասերի և համարանիշների գողությամբ։



ՆԳՆ ոստիկանության պետի պաշտոնակատարը նաև հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է օրենսդրական փոփոխություն մշակել՝ մեքենաներից գողության համար նախատեսված պատիժը խստացնելու նպատակով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250