ՏԵՍԱՆՅՈՒԹ.Կան դեպքեր, երբ կեղծ փաստաթղթերով ազատվում են զինվորական ծառայությունից. Ալեքսանյան
Վահագն Ալեքսանյանի փոխանցմամբ՝ ներկայումս իրավապահ համակարգը չունի որևէ գործիքակազմ՝ կեղծ փաստաթղթերով զինծառայությունից ազատված և փորձաքննությունից հրաժարվող քաղաքացիներին հետազոտության հարկադրելու համար:
Ըստ պատգամավորի՝ լինում են դեպքեր, երբ իրավապահ մարմինները ստանում են օպերատիվ տեղեկատվություն այն մասին, որ այս կամ այն անձը կեղծ թղթերով ազատվել է զինվորական ծառայությունից։ Նման դեպքերում հարուցվում է վարույթ, և քաղաքացուն առաջարկվում է անցնել փորձաքննություն՝ ստուգելու համար տեղեկանքում նշված հիվանդության առկայությունը, սակայն վարույթով անցնող քաղաքացին հրաժարվում է հետազոտությունից։
Ալեքսանյանը նշել է, որ սա անբնական ու աննորմալ իրավիճակ է, և ներկայացված օրենքի նախագիծը միտված է հենց դրա հաղթահարմանը։ Պատգամավորը հավելել է, որ կառավարությունն այս առնչությամբ ունի առաջարկներ, որոնք իր համար ընդունելի են, և առաջարկել է, որ դրանք ներկայացնի գործադիրի ներկայացուցիչը։ Քննարկման ընթացքում նաև հավելվել է, որ քաղաքացիները ոչ միայն հրաժարվում են կրկնակի ուսումնասիրություններից, այլև պարզվում է, որ նախկինում ուսումնասիրված նյութերի արդյունքները չեն պահպանվում:
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը Կիևին մեղադրել է խաղաղ բնակչության դեմ հանցագործությունների մեջ
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը միջազգային հանրությանը կոչ է արել անդրադառնալ խաղաղ բնակ...
ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում Ռուսաստանի վրա
Հունիսի 30-ի գիշերը Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է 419 անօդաչու թռչ...
Նիդերլանդներում բանտերին թույլատրել են կրակել դրոնների վրա
Նիդերլանդների խստացված անվտանգության ռեժիմով քրեակատարողական հաստատությունները հնարավորություն կստանան ինքնուրույն վերաց...
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են ռազմագերիների նոր փոխանակում
Ռուսաստանը ուկրաինական գերությունից հայրենիք է վերադարձրել 160 ռուս զինվորականի, իսկ ուկրաինական կողմին է փոխանցվել Ուկր...