Նիդերլանդներում բանտերին թույլատրել են կրակել դրոնների վրա
Նիդերլանդների խստացված անվտանգության ռեժիմով քրեակատարողական հաստատությունները հնարավորություն կստանան ինքնուրույն վերացնել իրենց տարածքի մոտակայքում հայտնվող դրոնները։
Նիդերլանդների խստացված անվտանգության ռեժիմով քրեակատարողական հաստատությունները իրավունք կստանան ինքնուրույն չեզոքացնել իրենց տարածքի մոտակայքում հայտնվող անօդաչու թռչող սարքերը։ Որոշման մասին հայտնում է Hart van Nederland պորտալը՝ հղում անելով արդարադատության նախարարության պետքարտուղար Կլաուդիա վան Բրյուգենին։
Հուլիսի 1-ից պատիժների կատարման ծառայության աշխատակիցները կկարողանան խոցել դրոնները կամ խլացնել դրանց ազդանշանը՝ առանց ոստիկանության միջամտությանը սպասելու անհրաժեշտության։ Նախկինում նման որոշումներն ընդունվում էին միայն իրավապահ մարմինների մասնակցությամբ։
Ըստ Վան Բրյուգենի՝ հանցագործներն ակտիվորեն օգտագործում են անօդաչու սարքերը բանտեր թմրանյութեր, զենք և բջջային հեռախոսներ հասցնելու, ինչպես նաև հնարավոր փախուստներին աջակցելու համար։
Նոր լիազորությունները կգործեն միայն ամենախիստ ռեժիմով հաստատություններում, ներառյալ՝ ուժեղացված հսկողության բանտերը և այն հաստատությունները, որտեղ պահվում են ահաբեկչական հոդվածներով դատապարտված անձինք։ Այդ որոշումը դարձել է դրոնների օգտագործմանն առնչվող սպառնալիքների դեմ պայքարի գործիքների ընդլայնմանն ուղղված աշխատանքների շարունակությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են ռազմագերիների նոր փոխանակում
Ռուսաստանը ուկրաինական գերությունից հայրենիք է վերադարձրել 160 ռուս զինվորականի, իսկ ուկրաինական կողմին է փոխանցվել Ուկր...
Պուտինը բացատրել է՝ ինչ հիմքով են հնարավոր բանակցությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ՝ հիմնվել...
Ռուսաստանը նախազգուշացնում է միջուկային տեղակայման հետևանքների մասին
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Ժնևում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Ռուսա...
Թքած ունեն միջազգային իրավունքի վրա. Մեդվեդևի կտրուկ հայտարարությունը
Բանդերական Ուկրաինան հասկանում է միայն ուժի լեզուն, Կիևում թքած ունեն միջազգային իրավունքի վրա, հայտարարել է Ռուսաստանի...