Երևանում 16-ամյա տղաները ծեծել և կողոպտել են Ռուսաստանի քաղաքացուն
Հունիսի 28-ին, ժամը 03։20–03։30-ի սահմաններում, Երևանում՝ Կարապի լճի և Հյուսիսային պողոտայի հատվածում, արձանագրվել է ծեծկռտուք և կողոպուտի դեպք, այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Դեպքի վերաբերյալ տեղեկությունը ստացվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում։ Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, որտեղ տուժողը՝ Ռուսաստանի Դաշնության 39-ամյա քաղաքացի Մարկ Սլավիչը, հայտնել է, որ ենթարկվել է հարձակման։
Նրա խոսքով՝ գիշերային ժամերին Կարապի լճի մոտ իրեն մոտեցել են երեք երիտասարդներ, որոնք հարձակվել են նրա վրա, հարվածներ հասցրել, գցել գետնին և բռնելով ձեռքերը՝ տաբատի ձախ գրպանից հափշտակել են 63 հազար դրամ գումար։ Այնուհետև հարձակվողները դիմել են փախուստի։
Քրեական ոստիկանության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությանը մասնակցել են Երևանի բնակիչ 16-ամյա Մ․ Մ․-ն և Արմավիրի մարզի բնակիչ 16-ամյա Ն․ Ս․-ն։ Մյուս անձի ինքնությունը դեռևս պարզվում է, և ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները։
Դեպքի փաստով կազմվել են համապատասխան նյութեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ հետագա ընթացքը ապահովելու համար։
Իրավապահ մարմինները նաև ձեռնարկում են միջոցառումներ՝ գողացված գումարի և դեպքի մյուս մասնակիցի հայտնաբերման ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...
Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Այս մասին մեզ...
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...