Սյունիքում մեկ տարում 869 ընտանիք զրկվել է նպաստից. «Ուժեղ Հայաստանի» անդամ
Անապահովության գնահատման նոր համակարգի պիլոտային ծրագրի ներդրմամբ Սյունիքի մարզում մեկ տարվա ընթացքում 869 ընտանիք զրկվել է նպաստից՝ 1219 նպաստառուից դառնալով 350, ինչը կազմում է նպաստառուների 71%-ը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Գորիսի նախկին փոխքաղաքապետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Իրինա Յոլյանը։
Նա մասնավորապես նշել է. «Այս մեխանիկական կրճատումներով իշխանությունը թղթի վրա «աղքատություն է հաղթահարում»։ Բայց արդյո՞ք այդ ընտանիքները մեկ տարում հարստացել են։ Իհարկե ոչ։ Ես ինքս ամենևին կողմնակից չեմ նպաստների երկարաժամկետ տրամադրմանը։ Ընտանիքներին տարիներով նպաստառու պահելը վատ պրակտիկա է, որը չի լուծում աղքատության խնդիրը։ Սակայն որպեսզի այդ նպաստը կարճ տևի, և մարդը դուրս գա համակարգից, պետությունը պարտավո՛ր է պայմաններ ստեղծել, աշխատատեղ ստեղծել։ Խնդիրն այստեղ հենց նպաստը խլելը չէ, այլ այն, որ պետությունը ոչինչ չի արել այս ընտանիքների համար, բայց եղած չնչին աջակցությունն էլ կտրել է»։
Իրինա Յոլյանի պնդմամբ՝ Գորիսում և ամբողջ Սյունիքի մարզում զանգվածային աշխատատեղեր չեն ստեղծվել, և առանց աշխատանքի հնարավորության նպաստից զրկելը էլ ավելի է վատթարացնում աղքատ ընտանիքների վիճակը։ Ըստ գրառման՝ հուլիսի 1-ից այս նոր համակարգը կիրառվելու է ողջ հանրապետությունում, ինչի հետևանքով մյուս մարզերի հազարավոր ընտանիքներ ևս կառավարության որոշմամբ կզրկվեն այդ աջակցությունից։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վեր...
Էյֆելյան աշտարակը 10 սմ-ով երկարել է
Ուժեղ տապի ժամանակ մետաղական կոնստրուկցիան ընդարձակվում է՝ ջերմաստիճանի յուրաքանչյուր 10 °C բարձրացման դեպքում մոտավորապ...
Խոշոր հրդեհ Թուրքիայում․ կրակը հասել է անտառային գոտի
Թուրքիայի Իզմիր նահանգի Դիքիլի շրջանի գյուղատնտեսական տարածքներից մեկում հրդեհ է բռնկվել, որն այնուհետև տարածվել է անտառ...