Սևանա լճի մակարդակը նոր ռեկորդ է գրանցել
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնել է, որ Սևանա լիճը շարունակում է ուրախացնել իր դրական դինամիկայով։
«Նախորդ օրվա համեմատ լճի մակարդակը բարձրացել է ևս 1 սմ-ով, ինչի արդյունքում արդեն գերազանցվել է 1993 թվականի ցուցանիշը։( հունիսի 28-ին կազմել՝ 1900.75մ (28.06.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 5 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 53 սմ-ով) Սա ևս մեկ կարևոր վկայություն է, որ 2026 թվականը Սևանա լճի համար բարենպաստ տարի է։ Հունիս ամսվա ընթացքում գրանցված մակարդակի բարձրացումը դարձել է դիտարկումների պատմության երկրորդ ամենաբարձր ցուցանիշը։ Հունիսյան ավելի մեծ բարձրացում արձանագրվել է միայն 1988 թվականին, որը համարվում է Սևանա լճի հիդրոօդերևութաբանական դիտարկումների պատմության (1927-2026թթ) ամենաջրառատ տարին»,- գրել է Լևոն Ազիզյանը։
Նմանատիպ հոդվածներ
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վեր...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Էյֆելյան աշտարակը 10 սմ-ով երկարել է
Ուժեղ տապի ժամանակ մետաղական կոնստրուկցիան ընդարձակվում է՝ ջերմաստիճանի յուրաքանչյուր 10 °C բարձրացման դեպքում մոտավորապ...
Խոշոր հրդեհ Թուրքիայում․ կրակը հասել է անտառային գոտի
Թուրքիայի Իզմիր նահանգի Դիքիլի շրջանի գյուղատնտեսական տարածքներից մեկում հրդեհ է բռնկվել, որն այնուհետև տարածվել է անտառ...