Մարդու իրավունքների համակարգը չի կարող արդյունավետ գործել խտրականության և անհանդուրժողականության պայմաններում. ՄԻՊ
Ըստ բաց տվյալների՝ ՄԻՊ-ը մասնակցել է ԼԳԲՏ համայնքի իրավունքներին նվիրված միջոցառմանը և հանդես եկել ելույթով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարել է, որ մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգը չի կարող լիարժեք գործել անհանդուրժողականության, խտրականության և նախապաշարմունքների պայմաններում։
Նա այս մասին խոսել է «Հպարտության ամիս 2026. տեսանելիություն, իրավունքներ և առաջընթաց» թեմայով պանելային քննարկման ընթացքում, որը կազմակերպվել է «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի նախաձեռնությամբ։
ՄԻՊ-ը ընդգծել է, որ ժողովրդավարական հասարակությունում յուրաքանչյուր անձ պետք է ունենա հավասար իրավունքների և արժանապատվության պաշտպանության երաշխիքներ՝ անկախ որևէ հանգամանքից։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հաղթահարել հասարակության մեջ ձևավորված կարծրատիպերը և բացառել խտրականությունն ու ատելության խոսքը, քանի որ դրանք նպաստում են անհանդուրժողականության տարածմանը, այդ թվում նաև պետական համակարգում։
Անահիտ Մանասյանը նաև կարևորել է իրավահավասարության և հակախտրականության ոլորտում համապարփակ օրենսդրության ընդունումը, ինչպես նաև իրավապահ և այլ ոլորտների մասնագետների շարունակական վերապատրաստումները՝ խտրական դրսևորումները ճիշտ գնահատելու համար։
Նա ընդգծել է նաև քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության համակարգի ամրապնդման նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Այս մասին մեզ...
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...