«Ազատություն TV»-ի հեղինակազորման վկայագիրը դադարեցվել է ՀՌՀ-ի որոշմամբ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունիսի 30-ի նիստում մի շարք որոշումներ է ընդունել՝ կապված հեռարձակման ոլորտի լիցենզիաների, մրցույթների և վարչական պատասխանատվության հետ։
Հանձնաժողովը բավարարել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊԸ-ի դիմումը և որոշել 2026 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել ընկերությանը 2021 թվականի փետրվարի 3-ին տրամադրված հեղինակազորման վկայագիրը։
Նույն նիստում ՀՌՀ-ն հայտարարել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման նոր մրցույթներ՝ ինչպես մայրաքաղաքային, այնպես էլ Արմավիրի մարզի տարածքում հեռարձակման համար։
Բացի այդ՝ Տավուշի մարզում լսողական ծրագրի հաճախականության մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ-ն։
Նիստի ընթացքում վարչական վարույթի արդյունքում տուգանվել է նաև «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ-ն՝ «ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ» ծրագրով արձանագրված խախտման համար։ Ըստ ՀՌՀ-ի՝ ֆիլմի հեռարձակման ընթացքում չեն պահպանվել ծխելու վերաբերյալ պարտադիր նախազգուշական պահանջները, ինչի համար ընկերությունը տուգանվել է 100,000 դրամով։
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Այս մասին մեզ...
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վեր...