Հասարակություն

ԱՄՆ-ում ծնվածները կշարունակեն ավտոմատ քաղաքացիություն ստանալ

ԱՄՆ-ում ծնվածները կշարունակեն ավտոմատ քաղաքացիություն ստանալ

ԱՄՆ Գերագույն դատարանը հաստատել է, որ Միացյալ Նահանգների տարածքում ծնված մարդիկ ունեն այդ երկրի քաղաքացիություն ինքնաբերաբար ստանալու իրավունք։ Այս իրավունքը փորձում էր չեղարկել նախագահ Դոնալդ Թրամփը, ով իր առաջին հրամանագրերից մեկով կարգադրել էր սահմանափակել ծննդյան փաստով քաղաքացիություն ստանալու ընթացակարգը։ 


Դատարանը որոշել է չեղարկել Թրամփի հրամանագիրը, ընդ որում՝ դրան դեմ է արտահայտվել վեց դատավոր, իսկ կողմ՝ երեքը։ Նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականի հունվարին պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին հրամանագրերից մեկով կարգադրել էր սահմանափակել ծննդյան փաստով քաղաքացիություն ստանալու ընթացակարգը։ Հրամանագրի ստորագրումից անմիջապես հետո ԱՄՆ մի քանի նահանգներ և քաղաքներ, որտեղ իշխանության գլուխ է կանգնած Դեմոկրատական կուսակցությունը, հայցեր են ներկայացրել՝ պահանջելով չեղարկել Թրամփի կարգադրությունը։ 


Հրամանագրի ուժի մեջ մտնելը փորձել են արգելափակել երեք դաշնային դատավորներ, սակայն նրանց որոշումները չեղարկել է ԱՄՆ Գերագույն դատարանը։ Արդյունքում մի քանի դատական գործընթացներ միավորվել են մեկ գործի մեջ, որի վերաբերյալ որոշումն էլ Գերագույն դատարանը կայացրել է երեքշաբթի օրը։ Ի՞նչ է ծննդյան փաստով քաղաքացիության իրավունքը։ Ծննդյան իրավունքով քաղաքացիության սկզբունքը (իրավաբանական պրակտիկայում այն անվանում են նաև «յուս սոլի» տերմինով, այսինքն՝ բառացիորեն «հողի իրավունք») ամրագրված է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփոխության առաջին նախադասության մեջ։ Դրանում, մասնավորապես, ասվում է. «Բոլոր անձինք, ովքեր ծնվել կամ բնականոնացվել (նատուրալիզացվել) են Միացյալ Նահանգներում և ենթակա են դրանց իրավասությանը, հանդիսանում են Միացյալ Նահանգների և այն նահանգի քաղաքացիները, որտեղ բնակվում են»։ Խիստ ներգաղթային քաղաքականության կողմնակիցները պնդում են, որ այս դրույթի պատճառով երկիր զանգվածաբար ժամանում են անօրինական ներգաղթյալներ, այդ թվում՝ հղի կանայք առանց անհրաժեշտ փաստաթղթերի հատում են ամերիկյան սահմանը, որպեսզի երեխա ծննդաբերեն ԱՄՆ տարածքում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250