Սարսափելի կադրեր ԱՄՆ-ից․ «զոմբի-սկյուռները» արագ տարածվում են
ԱՄՆ միանգամից մի քանի նահանգների բնակիչներ ուշադրություն են հրավիրել մեծ թվով «զոմբի-սկյուռների» վրա։
Հյուսիսային Կարոլինայում, Ֆլորիդայում, Միչիգանում և երկրի այլ տարածաշրջաններում արձանագրվել է, որ հիվանդ կենդանիների մարմինները պատված են թարախային խոցերով ու պալարներով։ Ականատեսները սոցիալական ցանցերում ակտիվորեն կիսվում են այլանդակված կրծողների կադրերով։ Օգտատերերից մեկը նշել է. «Ի՞նչ է կատարվում սկյուռների հետ վերջին շրջանում։ Ինձ արդեն երրորդն է հանդիպում այս վիճակում։ Կարճ ասած՝ սա վախեցնում է ինձ»։
Կենսաբանները պարզաբանել են, որ կենդանիները, հավանաբար, տառապում են սկյուռների ֆիբրոմատոզով։ Մաշկային այս հիվանդությունը հարուցվում է leporipoxvirus ցեղի վիրուսներով, որոնք կենսաբանորեն մոտ են ծաղիկ վիրուսներին։ Վարակը կենդանիների միջև փոխանցվում է թքի միջոցով։ Արդյունքում՝ կրծողների մաշկի վրա առաջանում են գորտնուկանման գոյացություններ, որոնցից հեղուկ է հոսում։ Շատ դեպքերում հիվանդությունն ինքնուրույն անցնում է, սակայն ծանր ձևի ժամանակ ախտահարումները կարող են տարածվել նաև ներքին օրգանների վրա։
Մեն նահանգի կենսաբան Շևենել Ուեբը պարզաբանել է, որ այս հիվանդությունը չի փոխանցվում մարդկանց, ընտանի կենդանիներին ու թռչուններին։ Մասնագետի կարծիքով՝ ողջ ԱՄՆ-ով վիրուսի արագ տարածումը կապված է թռչունների կերամանների վրա սկյուռների հարձակումների հետ։ Նման վայրերում վարակը մեկ հիվանդ կենդանուց կարճ ժամանակում փոխանցվում է կրծողների մյուս խմբերին։
Նմանատիպ հոդվածներ
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վեր...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի
Հունիսի 27-ին՝ ժամը 10։56-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանա...
Այս նախագիծը սխալ է․ Սամվել Մարտիրոսյանը չի պատրաստվում նահանջել IMEI-ի հարցում
IMEI կոդերի նախագծի շուրջ քննարկումները կշարունակվեն Սամվել Մարտիրոսյանն անդրադարձել է IMEI կոդերի վերաբերյալ նախագծին՝...